Երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշել է միջնորդություն չներկայացնել Վարդան Մալխասյանին վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ, ով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի մեղադրանքով: Նրա ազատազրկման ժամկետը լրանում է դեկտեմբերի 9-ին: Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամլո խոսնակ Արսեն Բաբայանի փոխանցմամբ` հիմնարկի վարչակազմը պատճառաբանել է իր որոշումը նրանով, որ Վ. Մալխասյանը «չի ուղղվել, չի զղջում կատարվածի համար եւ պատիժը կրելու անհրաժեշտությունն առկա է»: Ըստ Ա. Բաբայանի` երեկ քննարկվել են 6 դատապարտյալների գործերը, 4-ի նկատմամբ որոշվել է միջնորդություն ներկայացնել անկախ հանձնաժողովին՝ վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ: