Գ.Գ.-ն փոխարինվեց Գ.Գ.-ով

05/07/2008

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Գրիգորյանին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նրա մեկ այլ հրամանագրով, ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Գարեգին Գաբրիելյանը, ազատվելով ՀՀ Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից: