Էրդողանը հրաժարվել է հանդիպումից

31/05/2005

Միացյալ Նահանգներում լույս տեսնող հայկական «Ասբարեզ» օրաթերթը,
հիմնվելով միջազգային ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունների վրա, գրում է,
որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեքշաբթի օրը քննադատել է
1915-23 թթ. Օսմանյան Կայսրության իրականացրած ջարդերի եւ բռնի
տեղահանումների հետեւանքով զոհված 1,5 մլն հայերի մասին եվրոպական
երկրների խորհրդարանների ընդունած որոշումները: Հիշեցնենք, որ
գագաթաժողովին ներկա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ էր արել
1915-23 թթ. ջարդերը ճանաչել որպես ցեղասպանություն: «Թուրքական ԶԼՄ-ները
հայտնում են, որ ի պատասխան Քոչարյանի այս հայտարարության, Էրդողանը՝
որպես բողոքի նշան, չեղյալ է հայտարարել Վարշավայում Քոչարյանի հետ
պլանավորված հանդիպումը»,- գրում է «Ասբարեզը»: