Երկարացնելու են

05/07/2008

ՄԱԿ-ի Քաղաքական գործերի վարչության Ասիա-Խաղաղ օվկիանոս բաժնի տնօրեն Լիզա Բութենհայմը հայտարարել է, որ ՄԱԿ-ն աջակցում է Սիրիայի եւ Իսրայելի միջեւ Թուրքիայի միջնորդությամբ շարունակվող խիստ կարեւոր բանակցություններին: Ըստ թուրքական «Միլիեթի», նշելով, որ ՄԱԿ-ի մերձավորարեւելյան հարցերով հանձնակատար Սերին ուղեւորվել է Դամասկոս՝ հայտնելու Սիրիայի ղեկավարությանը՝ իր աջակցությունը բանակցություններին, Բութենհայմն ասել է, որ Թուրքիայի միջնորդությամբ այդ կարեւոր ջանքերը գոհունակությամբ են ընդունվել նաեւ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի կողմից ստեղծված մերձավորարեւելյան «քառյակի» կողմից: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է 6 ամսով երկարացնել Իսրայելի եւ Սիրիայի միջեւ Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի տեսչական ուժերի (UNDOF) հունիսի 30-ին ավարտվող ծառայության ժամկետը: