Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Աբխազիա ռուսաստանյան ներխուժումը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ հակառակ դեպքում սպառնալիքի տակ կհայտնվեն նախկին ԽՍՀՄ-ի մյուս հանրապետությունները: «Վրաստանը միայն սկիզբն է: Վաղը դրանք կլինեն Ուկրաինան, Բալթյան պետությունները եւ Լեհաստանը: Սպառնալիքի տակ է Եվրոպայի անվտանգության ողջ ռեժիմը: Եվրոպան պետք է ցույց տա, որ ինքը պաշտպանում է իր արժեքները: Եթե նա դա չանի, մենք նոր հակամարտությունների անվերջ շղթայի սկսվելու վկաները կդառնանք»,- երեկ հայտարարել է նա «Վելտ» թերթին տված հարցազրույցում: Վրաստանի նախագահը Մոսկվային մեղադրել է Աբխազիան բռնակցելու ձգտման մեջ՝ հայտարարելով, որ այդ որոշումն ընդունվել Է դեռեւս նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք: Ընդսմին նա նշել է, որ դեռեւս վստահ չԷ, թե դրան ինչպես է վերաբերվում ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Ես Մեդվեդեւին խոհուն քաղաքական գործիչ եմ համարում: Սակայն այն սխեման, թե Մոսկվան ինչպես է վերաբերվելու Վրաստանին, գծագրվել է իշխանափոխությունից շատ առաջ»,- հայտարարել է Սահակաշվիլին: