Երեկ մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան: Նրանք այցելել են Բաքու, որտեղ այսօր նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Իսկ հունիսի 27-ին միջնորդները ժամանելու են Երեւան` բանակցելու Հայաստանի ղեկավարության հետ: Երեւանից նրանք մեկնելու են Մոսկվա, որտեղ եւս Ղարաբաղի հարցով քննարկումներ եւ հանդիպումներ են նախատեսված: Այնուհետեւ Վիեննայում կայանալու է Մինսկի խմբի ընդլայնված կազմի հանդիպումը, որտեղ համանախագահները կներկայացնեն տարածաշրջանային իրենց այցելության արդյունքները: