Ֆրանսիայում առաջին անգամ կատարվել է աչքի արհեստական ցանցենու փոխպատվաստում: Բժիշկները վիրահատել են մի մարդու, որը կուրացել էր աչքի ցանցենու հիվանդության պատճառով: Այդ արհեստական ցանցենին բաղկացած է 60 էլեկտրոդից` ֆոտոռեցեպտորներից ու նեյրոն-բջիջներից: Նման օպտիկական պրոտեզի պատվաստումը հնարավոր է այն դեպքերում, եթե կուրությունն ի ծնե չէ, եւ օպտիկական նյարդն առողջ է: Պատվաստված ցանցենին հնարավորություն է տալիս՝ տարբերել առարկաները եւ կողմնորոշվել ծանոթ տարածության մեջ: Այդ 60 էլեկտրոդները փոխարինում են աչքի 130 մլն տեսողական ռեցեպտորներին: