Հունիսի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքը: Օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Համաձայն օրենքի, կառավարության գործող կառուցվածքում ավելացել է եւս մեկ` Սփյուռքի հարցերի նախարարություն: Սակայն ըստ նույն օրենքի՝ Սփյուռքի հարցերով նախարարությունը ՀՀ կառավարության կառուցվածքում կընդգրկվի 2008թ. հոկտեմբերի 1-ից: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Սփյուռքի հարցերով նախարարի պաշտոնում նշանակվելու է ԱԺ Կրթության եւ գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հրանուշ Հակոբյանը: