ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունիսի 23-25-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այդ մասին երեկ հայտնել են նախագահի մամլո գրասենյակից: Պաշտոնական այցի շրջանակներում Ս. Սարգսյանը հանդիպումներ կունենա Դ. Մեդվեդեւի, վարչապետ Վ. Պուտինի, Դաշնային խորհրդի նախագահ Ս. Միրոնովի եւ Պետդումայի նախագահ Բ. Գրիզլովի հետ: Նույն հաղորդագրության համաձայն` Մոսկվայում Ս. Սարգսյանը հանդիպումներ կունենա ՌԴ-ի հայկական սփյուռքի եւ ռուսաստանյան փորձագիտական հանրության ճանաչված ներկայացուցիչների հետ: