Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը, որը բավարարվել է մասնակիորեն. կալանքի ժամկետը երկարացվել է 20 օրով: Ս. Այվազյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանն «Ազատությանն» ասել է, որ չնայած նրան, որ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր մեկ ամսով երկարացնել կալանքի ժամկետը, դատավոր Գայանե Կարախանյանը միջնորդությունը մասնակի է բավարարել` կալանքի ժամկետը երկարացնելով 20 օրով: Ըստ Հ. Արսենյանի` դա նշանակում է, որ մինչեւ հուլիսի 15-ը նախաքննության մարմինը կավարտի քննությունը եւ քր.գործը կուղարկի դատարան: