«Չեյնջերը» փակում են

31/05/2005

Երեկ Կենտրոնական բանկի խորհուրդն Արժութային օրենսդրության պահանջների
խախտումների համար ուժը կորցրած է ճանաչել թվով 17 տարադրամի փոխանակման
կետերի լիցենզիաներ: Սա տարադրամի կետերի նկատմամբ ԿԲ-ի սկսած «արշավի»
երկրորդ ալիքն է: Նախորդ տարվա դեկտեմբերին ԿԲ իրականացրած ստուգումների
արդյունքում լիցենզիաներից զրկվել էին 22 փոխանակման կետեր: Հիշեցնենք, որ
վերջերս ԿԲ-ն որոշում էր ընդունել, որի համաձայն՝ նոր բացվող տարադրամի
փոխանակման կետերը պետք է գտնվեն իրարից նվազագույնը 50 մետր
հեռավորության վրա: Որոշ գնահատականներով, նման քայլերով ԿԲ-ն պարզապես
աստիճանաբար վերացնում է «չեյնջային» բիզնեսը՝ տարադրամի փոխանակումն
ամբողջությամբ բանկային համակարգ տեղափոխելու նպատակով: