Թիվն աճում է

22/06/2008

2000թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հունիսի 20-ը հաստատվել է որպես Փախստականների եւ հայրենիքից ստիպված հեռացածների օր: Միջազգային օրենքներով, փախստականներն այն մարդիկ են, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում վերադառնալ իրենց հայրենիք: 2007թ. ամբողջ աշխարհում հաշվառվել է 11,4 միլիոն փախստական, մինչդեռ 2006-ին այդ թիվը 9,9 միլիոն էր: Ներքին տեղահանված անձանց թիվը, որոնք համարվում են բնակչության ամենախոցելի ու անպաշտպան խավը, նախորդ տարի 24,4 միլիոնից աճել է մինչեւ 26 միլիոն: Նման տեղեկատվություն է տարածել ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը: Աշխարհում փախստականների մոտ 50 տոկոսն Իրաքից ու Աֆղանստանից են: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը օգնություն է ցուցաբերում 3 միլիոն աֆղանցիների, որոնք ապաստան են գտել Պակիստանում եւ Իրանում, եւ 2 միլիոն իրաքցիների, որոնք ապաստան են գտել Սիրիայում եւ Հորդանանում: Ընդհանուր առմամբ, առավել թվով փախստականներ ընդունող երկրներն են Պակիստանը, Սիրիան, Իրանը, Գերմանիան ու Հորդանանը: