Ընդլայնում են

22/06/2008

Հինգշաբթի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ռուսաստանի պատվիրակությանը, որը գլխավորել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Սվետլանա Օռլովան: Հանդիպմանը նշվել է, որ տարբեր բնագավառներում երկու երկրների միջեւ կապերը հաջողությամբ են զարգանում: Ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի բարձրագույն օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջեւ կանոնավոր հանդիպումները եւ փոխադարձ այցերը ծառայում են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանը: