Հայաստանը դաշնակից պետություն է համարում ռուսաստանցիների մոտ 13 տոկոսը: Այդ են վկայում «Բաշկիրով եւ գործընկերներ» հետազոտական ընկերության

22/06/2008

«Դատարանի որոշումը խոսքի ազատության հաղթանակն է: Այն նաեւ պետք է դաս լինի բոլոր այն կառավարությունների համար, որոնք հակված են կամայականորեն մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը երաշխավորում է այս հիմնական ազատությունը»,- երեկ նման հայտարարություն է արել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը` գնահատելով «Ա1+» հեռուստաընկերության գործով Եվրոդատարանի` նախօրեին կայացված վճիռը: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը վերջակետ է դնում Հայաստանի իշխանությունների կողմից «Ա1+» հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր տրամադրել հրաժարվելու երկարատեւ սագային»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Եթե ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանից ընդամենը մեկ շաբաթ առաջ եվրոպացի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կողմից տրված այս, շա՜տ մեղմ ասած, կոշտ գնահատականը դիտարկենք Հայաստանի ներկայիս քաղաքական զարգացումների համատեքստում (իսկ քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահականություններ չեն լինում), ապա ամենեւին բացառված չէ, որ առաջիկայում կարող է ավարտվել ոչ միայն «Ա1+ի» եթերազրկման սագան….