Հայաստանը դաշնակից պետություն է համարում ռուսաստանցիների մոտ 13 տոկոսը: Այդ են վկայում «Բաշկիրով եւ գործընկերներ» հետազոտական ընկերության վերջին հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ռուսաստանցիների համար ամենաբարեկամական երկիրը Բելառուսն է՝ այդ պետությունը դաշնակից է համարում ռուսաստանցիների 35 տոկոսը: Երկրորդ տեղում է Չինաստանը՝ 18 տոկոս, երրորդում՝ Գերմանիան՝ 16 տոկոս: Հայաստանը Ռուսաստանի բարեկամների ցուցակում չորրորդն է: Ամենավատ վերաբերմունքը ռուսաստանցիներն ունեն ԱՄՆ-ի եւ Վրաստանի նկատմամբ: Հիշեցնենք, որ վերջերս «Գելափի» անցկացրած հարցումների համաձայն, հայաստանցիների շուրջ 65 տոկոսը բացասաբար էր վերաբերվում Ռուսաստանին: