Նախօրեին Թուրքիայի տարածքում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, Արտաշատ քաղաքի 27-ամյա բնակիչ Արսեն Ավագյանը` պետական սահմանը խախտելու համար: Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո ծառայությունը, ժամը 07:45-ի սահմաններում աշխատել է Արտաշատի 6-րդ սահմանապահ ուղեկալի ազդանշանային համակարգը, նույն հատվածում հայտնաբերվել են սահմանախախտի ոտնահետքերը, սակայն որոնողական աշխատանքների արդյունքում ոչ ոք չի հայտնաբերվել: Մոտ 4 ժամ անց Թուրքիայի սահմանապահները հայտնել են Հայաստանի քաղաքացուն ձերբակալելու մասին: Ներկայումս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի միջնորդությամբ տարվում են աշխատանքներ` Արսեն Ավագյանին վերադարձնելու ուղղությամբ: