Զոհ սահմանում

22/06/2008

Հունիսի 18-ին, ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 21-ամյա Լեւոն Օնիկի Պետրոսյանի վրա, վերջինիս կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի` գերիշխող բարձունքների վրա գտնվող հենակետերից դիտավորյալ կրակ է բացվել, որի արդյունքում Լ.Պետրոսյանը ծանր վիրավորվել է եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին` մահացել: Այդ մասին երեկ տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: