Պատահարներ Լոռիում

22/06/2008

Հունիսի 17-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել այն մասին, որ հունիսի լույս 17-ի գիշերը գայլերը մուտք են գործել Եղեգնաձորի Օրբելի եղբայրների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 հասցեում գտնվող անասնագոմ եւ հոշոտել Վ. Սմբատյանին պատկանող 6 ոչխարը: Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից: Սակայն Լոռու մարզում նախօրեին արձանագրված պատահարները դրանով չեն սահմանափակվել: Նախօրեին, ժամը 00.30-ին տարբեր աստիճանի այրվածքներով Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել Վարդաբլուր գյուղի բնակիչներ, 2007 թ. ծնված Միքայել եւ 1995 թ. ծնված Մելինե Թումանյանները: ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նախնական տվյալների համաձայն` այրվածքների պատճառ է հանդիսացել գազի արտահոսքից առաջացած պայթյունը: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է: