Ծեծկռտուք Պտղնիում

22/06/2008

Մեր տեղեկություններով, անցած ուրբաթ երեկոյան լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահների եւ Պտղնի գյուղի բնակիչներից մեկի միջեւ: Կենցաղային հողի վրա սկսված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որին միջամտել են նաեւ գյուղի բնակիչները եւ «վնասազերծել» են պատգամավորի թիկնապահներին: Ըստ նույն աղբյուրի, դրանից մի քանի ժամ անց` լույս շաբաթ օրվա գիշերը սեւ դիմակներով մի խումբ անձինք մտել են Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորան եւ «տակնուվրա են» արել այն: Մեր տեղեկություններով՝ ռեստորանի երեք աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: Նշենք, սակայն, որ մեր տեղեկություններով՝ նշված երկու միջադեպերն իրար հետ առնչություն չունեն: Ի դեպ, վերջերս համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ս. Ալեքսանյանն ուղիներ է փնտրում ընտանյոք հանդերձ ԱՄՆ մեկնելու համար: Դեռեւս հայտնի չէ՝ ժամանակավո՞ր, թե՞ մշտական բնակության նպատակով: