Մերժել է ճանաչել

15/06/2008

Երեկ Շվեդիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնությունը: Դրան դեմ են արտահայտվել խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաեւ՝ ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները: Մերժման հիմնավորումն այն է, որ եթե ցեղասպանության վերաբերյալ 1948 թվականի Կոնվենցիան գոյություն ունենար 20-րդ դարի սկզբին, Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի ողբերգությունը կորակվեր ցեղասպանություն, սակայն փորձագետները դեռեւս միասնական կարծիք չեն հայտնել այդ իրադարձությունների շուրջ: Բացի այդ, պատգամավորների մեծամասնության կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի զարգացման վրա: