Վերջին ութ տարիների ընթացքում Ռուսաստանի ներքաղաքական զարգացումը «զգալի հիասթափություն» է հարուցում ԱՄՆ-ում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը ծրագրային մեծ հոդվածում, որը հրապարակվել է «Միջազգային հարաբերություններ» ամսագրում: «Ռուսաստանի ներքին քաղաքականությունը զգալի հիասթափության աղբյուր է, մանավանդ այն բանի հաշվառմամբ, որ 2008թ. մենք հույս ունեինք, որ Ռուսաստանը մեզ ավելի է մոտեցել արժեքների տեսանկյունից»,- ասել է Ռայսը: «Ռուսաստանի հետ մենք ընդհանուր հիմք ենք գտել, ինչի մասին վկայում է «ռազմավարական շրջանակների» մասին համաձայնագիրը, որը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա մարտին ստորագրեցին Սոչիում, բայց Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունները ծանր ստուգում են անցնում Մոսկվայի հռետորությամբ, իր հարեւաններին «ազդեցության կորսված ոլորտներ» համարելու նրա միտումով եւ էներգետիկական քաղաքականությամբ, որը բացահայտորեն քաղաքական ուղղվածություն ունի»,- հայտարարել է Ռայսը: Նրա խոսքով, այդուամենայնիվ, օգտակար է հիշել, որ Ռուսաստանը Խորհրդային Միությունը չէ, «նա մշտական թշնամի չէ, ոչ էլ ռազմավարական սպառնալիք»: