Անընդունելի է Սահակաշվիլիի համար

15/06/2008

Հունիսի 10-ին Վրաստանի Ծալկայի շրջանային մունիցիպալիտետում նախատեսված է եղել շրջանային վարչության նախագահի ընտրություն: Սակայն ընտրությունը տեղի չի ունեցել այն պարզ պատճառով, որ Ծալկայի շրջանային մունիցիպալիտետի պատգամավորների կողմից շրջանային վարչության նախագահի թեկնածու է առաջադրվել հայազգի պատգամավոր Սամվել Սարգսյանը, որից հետո միջամտել է Քվեմո-Քարթլիի նահանգապետարանի կողմից նիստին ներկա պաշտոնատարը: Պատգամավորները եւ առաջադրված թեկնածուն բողոք են ներկայացրել Քվեմո-Քարթլիի տարածաշրջանի նահանգապետարան այս հակասահմանադրական միջամտության համար: Նահանգապետարանից պատասխանել են, որ նշված թեկնածուն անընդունելի է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համար, եւ սպառնացել, որ եթե պատգամավորները շարունակեն իրենց բողոքը, ապա նահանգապետարանը կցրի Ծալկայի շրջանային մունիցիպալիտետը: Ծալկայի շրջանային մունիցիպալիտետի հայազգի պատգամավորների համոզմամբ, նահանգապետարանի համար անընդունելի է ոչ թե Սամվել Սարգսյանի անձը, այլ նրա՝ ազգությամբ հայ լինելը: