«Թուրքիայի ընդունումը՝ քաղաքական, տնտեսական եւ մշակութային առումով, չափից ավելի մեծ բեռ կլինի Եվրամիության համար»,- շաբաթ օրը նման հայտարարություն է արել ԵԽ նախագահ Հանս-Գերտ Պետերինգը: Նա նշել է, որ ընդհանրապես պետք է շատ զգույշ լինել Եվրամիության հետագա ընդարձակման հարցում: «Պետք է հարեւանության այնպիսի քաղաքականություն իրականացնել, որը չի ենթադրում պարտադիր անդամակցություն: Բացառություն կարելի է անել միայն Խորվաթիայի համար, որը Եվրամիության անդամ կարող է դառնալ 2010 թվականին»,- ըստ «Ազատության»՝ ասել է Պետերինգը: