Ողջույն զենքին

13/06/2008

Անցած տարի սպառազինության ծախսերն աշխարհում ավելացել են 6 տոկոսով եւ հասել են 1,34 տրիլիոն դոլարի: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նման տվյալներ է ներկայացրել խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը` երեկ հրապարակած ամենամյա զեկույցում: Ըստ զեկույցի, վերջին 10 տարում սպառազինության ծախսերն աճել են 45 տոկոսով: Ի դեպ, միայն ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կազմում են ողջ աշխարհի ծախսերի գրեթե կեսը՝ 45 տոկոսը: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի»՝ երկրորդ եւ երրորդ տեղերում են Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը: Իսկ Ռուսաստանը, թեեւ առաջատար չէ սպառազինության ծախսերի ցուցանիշով, սակայն զենքի վաճառքի ծավալներով զիջում է միայն ԱՄՆ-ին: ՌԴ սպառազինության վաճառքի մոտ կեսը բաժին է հասնում Չինաստանին: