Երեւանի պետական համալսարանի՝ Արեւելագիտության ֆակուլտետի
մագիստրատուրայի ուսանողների մի խումբ վերջերս վերադարձավ Եգիպտոսից,
որտեղ անցնում էր ուսումնական պրակտիկան: Ուսանողների խոսքերից կարելի էր
ենթադրել, որ այս արաբական երկրում անցկացրած պրակտիկան իրենց համար
ունեցել է ճանաչողական նշանակություն, հատկապես՝ հենց Հայաստանի մասին նոր
գիտելիքներ ձեռք բերելու եւ հայրենիքին «թարմ» հայացքով նայելու առումով:
Ի զարմանս հայ ուսանողների, պրակտիկայի շրջանակներում նրանց հանձնարարվել
էր գրել «Հայաստանը որպես պոռնկության եւ նարկոմաֆիայի տարածման կենտրոն»
թեմայով շարադրություն, ինչին ի պատասխան՝ ուսանողներն աղմուկ էին
բարձրացրել, որի արձագանքները հասել էին մինչեւ հայկական դեսպանատուն:
Վերջիններիս միջամտությունից հետո շարադրության թեման փոխվել է, սակայն
հայ ուսանողներին այդպես էլ մութ մնաց կատարված պրովոկացիայի բուն
նպատակը: Ենթադրություններ կան, որ դա ապագա դեսպանների եւ դիվանագետների
տրամադրությունները ստուգելու փորձ էր: Մեկ այլ վարկածով՝ Եգիպտոսում
«հետաքրքիր» հակահայկական քարոզչություն է տարվում: Իսկ միգուցե պատահական
չէ՞ Հայաստանի նման տհաճ համբավը Եգիպտոսում: Չէ՞ որ մենք գրեթե չենք
խոսում այն մասին, թե քանի հազար հայ կին է պոռնկությամբ զբաղվում, եւ թե
որքան են տարածված նրանք հատկապես արաբական երկրներում: Եվ նույնիսկ հարց
չենք տալիս, թե ինչո՞ւ Հայաստանից դեպի Արաբական Էմիրություններ մեկնող
մինչեւ 30 տարեկան միայնակ ճանապարհորդող կանանց թույլ չեն տալիս մուտք
գործել երկիր:
Սեփ. լր.