Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի համար միեւնույն է, թե ով կդառնա ԱՄՆ նախագահ: «Մեզ համար կարեւոր չէ, թե ով կհաղթի: Բայց նա, ով կընտրվի, պետք է նպաստի աշխարհում երկխոսության համար նպաստավոր մթնոլորտի ստեղծմանը»,- Հռոմում ասել է նա: Իրանի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում ընտրությունները կանցնեն ազատ: «Մենք հիմքեր ունենք կարծելու, որ դրանք անազատ բնույթ են կրում»,- հայտարարել է Ահմադինեջադը: