Դպրոց` Կոքսի անունով

06/06/2008

Մայիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում տեղի է ունեցել Հայաստան համահայկական հիմնադրամի կառուցած նոր դպրոցի բացումը։ Դպրոցը կառուցվել է Հիմնադրամի Տորոնտոյի հանձնախմբի ֆինանսավորմամբ: Ինչպես տեղեկացնում է «lragir.am»-ը՝ դպրոցը կկոչվի բարոնուհի Քերոլայն Կոքսի անունով: Վերջինս ավելի քան 60 անգամ այցելել է Ղարաբաղ մարդասիրական առաքելությամբ: Բարոնուհի Քերոլայն Կոքսը մասնակցել է դպրոցի բացման արարողությանը: Նա Ղարաբաղ էր եկել որդու, հարսի եւ թոռների հետ: