Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն երեկ հայտարարել է, որ հունիսի 26-ին ադրբեջանական բանակի 90-ամյակի կապակցությամբ Բաքվում անցկացվելիք զորահանդեսի ժամանակ ողջ աշխարհը կտեսնի «ադրբեջանական զենքի հզորությունը»: «Զորահանդեսին կմասնակցեն հանրապետության բոլոր զորատեսակները»,- ասել է նա: