Երկխոսություն են սկսելու

04/06/2008

Սուխում այցելած եւ Աբխազիայի ղեկավարների հետ հանդիպում անցկացրած Եվրամիության պատվիրակությունը հանդես է եկել վրաց-աբխազական երկխոսության շուտափույթ վերսկսման օգտին: Այդ մասին կիրակի օրը Եվրամիության անդամ երկրների բոլոր 15 դեսպանների անունից հայտարարել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան էրիկ Ֆուրնիեն: «Սա առաջին դեպքն է, երբ ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպանները ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աջակցությամբ եղան աբխազական հակամարտության գոտում եւ ծանոթացան տեղի իրադրությանը»,- ընդգծել է Ֆուրնիեն: Դեսպանների ուղեւորությունը կայացել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի՝ հունիսի 5-6-ը Վրաստան կատարելիք այցի նախապատրաստման շրջանակներում: Սոլանան հանդիպումներ կանցկացնի Թբիլիսիում եւ Սուխումում ու կքննարկի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ակտիվացնելու հարցերը: