Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Ադրբեջան ամենախոշոր արտահանողը դարձել է Ռուսաստանը, որի բաժինը հանրապետություն կատարված ներմուծման ընդհանուր ծավալում կազմել է 17,6 տոկոս (շուրջ 338,644 միլիոն դոլար): Այդ մասին երեկ հաղորդել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն: Ադրբեջան հիմնական արտահանողների «տասնյակ» են մտել նաեւ Թուրքիան (Ադրբեջանի ամբողջ ներմուծման 10,45 տոկոսը), Գերմանիան (8,11 տոկոս), Չինաստանը (6,35 տոկոս), Ղազախստանը (6,15 տոկոս), Մեծ Բրիտանիան (5,99 տոկոս), Ուկրաինան (5,86 տոկոս), Ճապոնիան (4,18 տոկոս), ԱՄՆ-ը (3,56 տոկոս) եւ Ֆրանսիան (2,43 տոկոս):
Հունվարից մինչեւ ապրիլ ադրբեջանական ապրանքների ամենախոշոր ներմուծողը եղել է Իտալիան, որին բաժին է ընկել Ադրբեջանի ամբողջ արտահանման 29,31 տոկոսը (շուրջ 1,131 միլիարդ դոլար): Նրան հետեւում են ԱՄՆ-ը (Ադրբեջանի ամբողջ արտահանության 12,72 տոկոսը), Հնդկաստանը (8,75 տոկոս), Իսրայելը (6,18 տոկոս), Չիլին (5,55 տոկոս), Ռուսաստանը (3,87 տոկոս), Թուրքիան (3,47 տոկոս), Վրաստանը (3,34 տոկոս), Իրանը (3,24 տոկոս), եւ «տասնյակը» եզրափակում է Ֆրանսիան (2,72 տոկոս):