Կոնկրետ օրը հայտնի է

04/06/2008

Աբխազիայի վտարանդի Գերագույն խորհրդի նախագահ Թեմուր Մժավիան հայտարարել է, որ վրացական ղեկավարությանը հայտնի է այն ամսաթիվը, երբ Ռուսաստանը մտադիր է ճանաչել Աբխազիայի անկախությունը: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ դա տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, այն օրը, երբ Աբխազիան նշում է Անկախության օրը: Մժավիայի խոսքով՝ «այդ տեղեկատվությունը ստացվել է Մոսկվայի հավաստի աղբյուրից»:

Մժավիան նաեւ կոչ է արել Վրաստանի ղեկավարությանը՝ «կոնկրետ քայլեր ձեռնարկել» Աբխազիայի հակամարտության գոտուց ռուսաստանյան խաղաղապահ ուժերը դուրս բերելու համար: