1. Ճիշտն ասած, արդեն վաղուց անթաքույց մրցակցություն կա ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ Հարավային Կովկասը սեփական ազդեցության ոլորտ մտցնելու համար։ Դրանք են երկու հիմնական ուժերը, որոնք տարածաշրջանում հակադրվում են եւ հավասարակշռում իրար։ ՌԴ-ի ակտիվում տարածաշրջանի հետ հարեւանությունը եւ նրա առանձնահատկություններին լավատեղյակ լինելն է կառավարման «ավտորիտար» եղանակը, որը ձեռք է տալիս տարածաշրջանի որոշ քաղաքական ռեժիմների, վերջին տարիների ՌԴ-ի բուռն տնտեսական զարգացումը, այնտեղ աշխատող կովկասյան միգրանտները։ ԱՄՆ-ի ակտիվում վրացական ժողովրդավարության հաջող իրականացված նախագիծն է եւ էներգետիկ նախագծերի զարգացումը տարածաշրջանում։ Կան նաեւ ուրիշ, նվազ ակտիվ աշխարհաքաղաքական խաղացողներ՝ ԵՄ-ն, Իրանը, Թուրքիան։ Քանի որ մեր տարածաշրջանի աշխարհատնտեսական կարեւորությունը օժանդակվում է բնական հումքի միջինասիական մեծ պաշարներով, որ շատ է հետաքրքրում Չինաստանին, ապա, կարելի է ասել, որ այդ երկիրը նույնպես անտարբեր չէ տարածաշրջանում կատարվող իրադարձությունների նկատմամբ։
2. Առայժմ, այո։ Այդ իրադրությունը կարող է պահպանվել բավական երկար։ Այդ են վկայում անջատողական ռեժիմների եւ շարժումների խիստ զգուշավոր հայտարարություններն աշխարհի տարբեր կողմերում։ Ցանկացած հաջորդ ռեժիմ, որը կհայտարարի իր անկախության մասին, թույլ կտա խոսել նախադեպի առաջացման մասին, եւ դա շատ լուրջ է։ Ոչ մեկը չէր ցանկանա իր վրա վերցնել այդպիսի պատասխանատվություն։ Բացի այդ, ինքնակոչ կազմավորումները պետք է դեռ միջազգային ճանաչում ստանան, իսկ նման բան հազիվ թե տեղի ունենա։ Ամենապերճախոսը ՌԴ դիրքորոշումն է։ Նա բավական ակտիվորեն հանդես էր գալիս Կոսովոյի անկախության հռչակման դեմ՝ հասկանալով այն սպառնալիքները, որ կհետեւեին, եթե ուժի մեջ մտներ նախադեպային իրավունքը. այն էթնիկապես միատարր տարածքներին թույլ կտար դուրս գալ երկրի կազմից։ Կոսովոյի անկախության հռչակումից հետո ՌԴ-ն սկզբում մեղմացրեց Վրաստանի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ, ապա հայտարարեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հարաբերությունների նոր ձեւաչափի մասին։
Այնուհետեւ սկսվեց իրադրության ռազմաքաղաքական լարվածության մեծացումը, որ շարունակվում է մինչ օրս։ Վրաստանը սկսեց ռազմական ուժեր կուտակել աբխազավրացական բաժանարար գծի մոտ, իսկ Ռուսաստանը մեկուկես անգամ մեծացրեց խաղաղարարների եւ հատկապես դեսանտայինների թվակազմը։ Պատերազմ չի լինի, բայց ՌԴ-ն փորձում է գործնական ձեւով շոշափել այն նոր իրականությունը, որ ստեղծվեց Կոսովոյից հետո։
3. Այսօր ադրբեջանական դիվանագիտությունը կուզենար հակամարտության կարգավորման մեջ ներգրավել բոլոր միջազգային ինստիտուտները՝ աշխատելով կարգավորման բոլոր ձեւաչափերով։ Այդպիսի դիրքորոշումը միանգամայն հասկանալի է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հակամարտության պայմաններում, քանի որ այն ենթադրում է Ադրբեջանի դիրքերը սատարող երկրների շրջանակի ընդլայնում։ Բայց հազիվ թե միջնորդության կոնկրետ տեղափոխումն այլ ձեւաչափի հանգեցնի սկզբունքային փոփոխության։ Բոլորովին այլ բան է երկրների կազմը, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Ըստ էության, նախագահների ներկա կազմում, ամենայն հավանականությամբ, ներկայացված է շահերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, այն էլ՝ ոչ ամբողջ ծավալով։ Զարմանալի չէ, որ երբեմն-երբեմն համանախագահներն անում են իրարամերժ հայտարարություններ։ Հստակորեն չեզոք երկրներից (օրինակ՝ սկանդինավյան) բաղկացած Մինսկի խումբը գուցե ավելի արդյունավետ աշխատեր, քան այժմյանը։ Դա չի նշանակում, թե նա կանտեսեր խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերը, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են կարգավորման մեջ, բայց դա կլիներ փոխգործակցության ուրիշ՝ խորհրդատվական մակարդակ։
4. Անշուշտ, միշտ եղել է ընտրության որոշ ազատություն։ Իր կողմից Ադրբեջանը ԼՂՀ-ի համար առաջարկել է առավելագույնը՝ ինքնավարության ամենաբարձր, թեկուզ՝ առայժմ վերացական, աստիճանը։ Հայաստանը քաղաքական ժեստեր անելու ավելի մեծ հնարավորություններ ունի։ Անհասկանալի է, օրինակ, թե ինչն է խանգարել, որպեսզի Հայաստանը, որպես բարի կամքի դրսեւորում, վերադարձներ գրավյալ շրջանների գոնե մի մասը։ Առավել եւս, որ ադրբեջանաիրանական սահմանի գրավված հատվածը գործնականում դարձել է «անպատասխանատվության գոտի», եւ դա արդեն դարձել է միջազգային հարց։ Ամենայն հավանականությամբ, պատճառը բանակցություններում ավելի ուժեղ դիրքեր ունենալու ցանկությունն է։ Փաստ է եւ այն, որ ո՛չ Արեւմուտքը, որն արդեն տարածաշրջանում ունի սեփական քաղաքական եւ տնտեսական շահերը, ո՛չ էլ ՌԴ-ն, որը միշտ դիտել է տարածաշրջանը՝ որպես սեփական ազդեցության ոլորտ, չեն պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից։ Թեեւ բարձրաձայն ասվում է, թե երկրներն իրենք պետք է որոշեն իրենց հարաբերությունները, իրականում խոշոր տերություններն ակտիվորեն միջամտում են այդ գործընթացին։ Մեծ հաշվով, այսօր անհնար է խաղաղություն կնքել կամ ռազմական գործողություններ սկսել՝ առանց համաձայնեցնելու խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների հետ։ Միայն տեսականորեն է հնարավոր, որ հակամարտող կողմերն իրենք կկարողանան համաձայնության գալ, բայց դա երկու երկրների վերնախավերից կպահանջի արտակարգ ուժեղ քաղաքական կամք եւ ձերբազատում մի շարք առասպելներից։
5. Այդ հակամարտությունները միավորող ընդհանրությունը դրանց մեկնակետն է՝ ազգային ինքնությունների բացահայտ ազդարարությունը, որ մեծ տերության փլուզման հետեւանք էր եւ, միաժամանակ, հակամարտության կարգավորման գործիք։ Համարյա 2 տասնամյակ անց մենք տեսնում ենք, որ հակամարտության կարգավորման համակարգը գրեթե նույնն է մնացել։
Այդուհանդերձ, տարբերություններն ավելի շատ են, քան նմանությունները։ Աբխազիայի եւ Չեչնիայի բնիկ ժողովուրդների համար դա փորձ էր՝ ստեղծելու սեփական անկախ պետությունները։ Այն թվում էր ավելի «արդարացի» բարոյական տեսանկյունից, թեեւ միջազգային իրավունքը միարժեքորեն մերժում էր նրանց ակնկալիքները՝ համարելով, որ դա սկիզբ կդնի պետությունների քայքայման շղթայական ռեակցիայի։ Իհարկե, անջատողական ռեժիմներում նոր քաղաքական վերնախավերի առաջացումը, սեփական իշխանությունը պահպանելու նրանց ցանկությունը մեծ ազդեցություն ունեցան հակամարտությունների ընթացքի վրա։ Հարավային Օսիայի եւ ԼՂ դեպքը կարելի է նկարագրել՝ որպես անջատում՝ «մայր» երկրին կամ հանրապետությանը միանալու նպատակով, այսինքն՝ ուրիշի կամ պարզապես վիճահարույց տարածքը բռնազավթելու փորձ։ Ամենատարօրինակ դեպքը Մերձդնեստրի առաջացումն էր 14-րդ բանակի տեղաբաշխման վայրում։ Քանի որ Մերձդնեստրը բազմաէթնիկ տարածք է, ապա այս դեպքում կարելի է խոսել «սովորական-խորհրդայինի» եւ ազգայինի հակադրության մասին։ Չի կարելի անտեսել նաեւ այն հանգամանքը, որ Մոլդովայի տնտեսական կարողության նշանակալի մասը կենտրոնացված է ինքնակոչ ինքնավարության տարածքում։ Ուստի՝ Արեւմուտքի եւ ՌԴ-ի կողմից այդ հակամարտության լուծման շանսերը բավական մեծ են, եւ մենք մի քանի անգամ ականատես ենք եղել կողմերի դիրքերի մերձեցման։