Մայիսի 2-ին խորհրդարանում «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված
վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման
ժամանակ, երբ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ նախագծում
նշված կետը, որի համաձայն անցյալ տարի ընդամենը 3000 սիգար է Հայաստան
ներմուծվել, իրականությանը չի համապատասխանում, բուռն քննարկումներ են
եղել: Հենց տեղում կոպիտ հաշվարկ է արվել՝ միայն խորհրդարանում անցյալ
տարի ծխվել է 4000 սիգար, որից 200-ը ծխել է ԱԺ նախագահը, 300-ը՝ ՄԱԿ
նախագահ Գուրգեն Արսենյանը: Առայժմ 1:0՝ հօգուտ ՄԱԿ-ի: Փաստորեն, եթե
հանրապետություն ներկրված 3000 սիգարներից 4000-ը պատգամավորներն են
ծխում, ուրեմն մեր ծխածն ընդհանրապես կորած է:
Ի դեպ, Երեւանի մի քանի կենտրոնական փողոցների խանութներում, երբ
փորձեցինք պարզել տվյալ խանութի՝ ամսվա կտրվածքով վաճառած սիգարների թիվը,
պարզվեց, որ դա ամենառազմական գաղտնիքից էլ ռազմական գաղտնիք է: Ի դեպ՝
խանութների ցուցափեղկերում ցուցադրվում է ունեցած ապրանքի ոչ ամբողջ
տեսականին: Օրինակ, երբ գործից հասկացողի տեսքով ցուցափեղկը զննեք, հետո
հարցնեք՝ «Սա՞ է ողջ տեսականին», ձեզ «ստվերից» անպայման կառաջարկվեն այլ
տեսակներ եւս:
Չմոռանանք, որ ԱԺ նախագահը խորհրդարանի իր հայտարարությունից հետո
հրահանգել է՝ «Մտածեք ստվերի մասին»: Միայն թե՝ դժվար կլինի օրինաց երկրի
ստվերում նստած մտածել անօրինական ստվերի մասին:
Ն. Ա.