Լավ չեն աշխատում

01/06/2008

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Մանուշակ Մինասյանը «KarabakhOpen»-ին տեղեկացրել է, որ այս տարի կտրուկ նվազել է Լեռնային Ղարաբաղում իրականացվող շինարարական աշխատանքների ծավալը: 2008թ. հունվար-մարտ ամիսներին ԼՂՀ-ում իրականացվել է 2386.7 մլն դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 34.0 տոկոսով: Մ. Մինասյանի խոսքով, նախորդ տարվա համեմատ հատկապես նվազել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի (85 տոկոս) եւ պետական բյուջեի միջոցների հաշվին (49.9 տոկոս) իրականացված շինարարական աշխատանքները: