Գեղեցկություն եւ առողջություն

01/06/2008

Գեղեցկությունն ու առողջությունն, ըստ էության, նույնն են: Առողջ մարդը չի կարող գեղեցիկ չլինել: Բոլոր կոսմետիկա արտադրող ընկերությունները միշտ խորհուրդ են տալիս, որ պետք է օգտվել մեկ ֆիրմայի քսուքներից: Բայց մեզանից շատերը գնում են մաշկի խնամքի միջոցներ՝ հաշվի առնելով ոչ թե ֆիրման, այլ այդ պահի հրապուրանքը: Կոսմետոլոգները զգուշացնում են, որ քիմիական տարատեսակ նյութերի փոխազդեցությունից հնարավոր են անկանխատեսելի հետեւանքներ: Իսկ, օրինակ, վիտամին C-ի չարաշահումից հնարավոր է պիգմենտային բծերի առաջացում: Միեւնույն ժամանակ վիտամին C-ն վիտամին A-ի հետ այդ ազդեցությունը չեզոքացնում է: Ալերգիկներին ընդհանրապես խորհուրդ չի տրվում միաժամանակ ընդունել այնպիսի միջոցներ, որոնց կազմում կան մի քանի վիտամիններ: Արդյունքն ամենաքիչը կլինի մաշկի պզուկոտումը: Չի կարելի, օրինակ, մաշկի չոր ու յուղոտ մասերին նույն տեսակի քսուք քսել: Ի տարբերություն քսուքների, դիմափոշու եւ ստվերաներկերի օգտագործումը կարելի է պարզապես ըստ ճաշակի: