Օրգանիզմը ճարպային ու աղային նստվածքներից մաքրող կարծրախոտը նյութափոխանակությունը կարգավորող հին արեւելյան միջոց է:
100-ական գրամ երիցուկը, սրոհունդը, անթառամը կամ եգիպտացորենի թելիկները եւ կեչու բողբոջները խառնել, աղալ եւ պահել ամուր փակված ապակե տարայում: Երեկոյան դեղաբույսերի խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել 0,5 լ ջուր եւ թրմել 30-40 րոպե: Ապա քամել ու 1 բաժակ եփուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու խմել: Այս եփուկը խմելուց հետո չի կարելի ո՛չ ուտել, ո՛չ խմել: Այս գործողությունը պետք է կատարել քնելուց առաջ: Առավոտյան մնացած հեղուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ խմել նախաճաշից 15-20 րոպե առաջ: Այսպես ամեն օր` մինչեւ խառնուրդի վերջանալը: Այս բուժամիջոցը շատ լավ է նաեւ տեսողության համար: Բացառիկ օգտակար միջոց է կավը: Այն օրգանիզմը սնում է հանքային նյութերով, թարմացնում է բջիջները: Կավը ներծծում է նաեւ բոլոր թունավոր նյութերը, նեխագազերը` ազատելով օրգանիզմը թույներից` բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Մաղել կավափոշին ու չորացնել արեւի տակ: Այն արդեն պատրաստ է օգտագործման համար: Կավի 1 թեյի գդալը լուծել 0,5 բաժակ եռացրած ջրում: Օրվա ընթացքում խմել ուտելուց առաջ: Օգտագործելուց առաջ անպայման պետք է թափահարել: Ընթացքում թվում է, թե հիվանդությունը սրվում է, բայց դա այդպես չէ, վախենալու կարիք չկա:
Օրգանիզմից թթվային թույները մաքրելու նպատակով խորհուրդ է տրվում նեխուրի սերմերից պատրաստել սերմ: 1 թեյի գդալ նեխուրի տրորած սերմերի վրա ավելացնել 1 բաժակ եռջուր եւ թրմել 10-15 րոպե: