Տվյալներ չունի

29/05/2008

Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե, չնայած նրան, որ մարդիկ «միանգամից արձագանքում են երկրում տեղի ունեցող իրադարձություններին», դեռեւս չկան տվյալներ, թե ինչքան մարդ է արտագաղթել երկրից հետընտրական զարգացումների պատճառով: «Վաղ է քաղաքական վերջին գործընթացներով պայմանավորված գնահատել ծավալները: Բացառել, որ իր դերակատարումը կունենա, ես չեմ կարողգ Բայց արդեն անցածների վերաբերյալ տվյալներ ունեմ: Կարող ենք մենք դատել. նախընթաց տարիների քաղաքական պրոցեսներն ազդեցություն չեն թողել»,- ասել է նա: