Ամենայն հավանականությամբ, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանին ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո ՀՀ ապագա ոստիկանապետի հարցը համարվում էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ հակասությունների պատճառներից մեկը: Բացի այն, որ այս նշանակումով Ս. Սարգսյանը լուծում է Ոստիկանության պետի պաշտոնում հավատարիմ մարդ ունենալու հարցը, Ա. Սարգսյանն, ինչպես իրավապահ մարմիններում, այնպես էլ հասարակության շրջանում շատ ավելի ընդունելի է համարվում, քան այս պաշտոնին հավակնող մյուս թեկնածուներից շատերը: