Ուրախություն ՀՀԿ-ում

29/05/2008

Երկու օր առաջ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ է նշանակվել ՀՀԿ-ական Հովհաննես Հովսեփյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնը: Նախագահի Վերահսկողության ծառայության պետի պաշտոնում ՀՀԿ-ականի նշանակումը, ըստ մեր տեղեկությունների, կուսակցությունում ընդունել են աննախադեպ ոգեւորությամբ: Բանն այն է, որ վերջին շրջանում ՀՀ նախագահի աշխատակազմում մի շարք ՄԻԱԿ-ականների հայտնվելը, ՀՀԿ-ում, մեղմ ասած, ցնծությամբ չէր ընդունվում: