Քրեական գործ` քաղաքապետի դեմ

29/05/2008

Ախթալայի քաղաքապետ Սուրեն Թամազյանին, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար` ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի հավաստմամբ` ձեռք բերված ապացույցների համաձայն` Ս. Թամազյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2007թ. օգոստոսի 29-ին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային բյուջեի միջոցները համայնքի առաջնային խնդիրների լուծմանն ուղղելու, դրանք նպատակային օգտագործելու փոխարեն, անձնական այլ շահագրգռվածություններից ելնելով` որպես ծառայական ավտոմեքենա միանձնյա օգտագործելու համար շուկայականից 1.290.000 դրամ ավելի արժեքով Ալավերդի քաղաքի բնակիչ Վիլեն Գեւորգյանից ձեռք է բերել 1999թ. արտադրության «Մերսեդես- C 180» մակնիշի ավտոմեքենա, որով պետության եւ համայնքի օրինական շահերին պատճառել է էական վնաս: Թումանյանի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է: