«Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է հրաժարվի լողացող փոխարժեքի
քաղաքականությունից՝ հայրենական արտադրողներին աջակցելու նպատակով»,- երեկ
հայտարարել է ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Ըստ նրա, արժույթի փոխարժեքի տատանումից խիստ տուժում են արտահանմամբ
զբաղվող ձեռներեցները: Առաջիկայում Առեւտրաարդյունաբերական պալատն այդ
առնչությամբ պատրաստվում է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ: