Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Ի թիվս այլ հարցերի՝ նրանք քննարկել են նաեւ գազի սակագնի եւ գնագոյացման խնդիրը: Ա. Միլլերն ասել է, որ «Գազպրոմը» նախատեսում է 2011թ. թե Ռուսաստան, եւ թե դուրս մատակարարվող գազի համար ապահովել հավասար եկամտաբերություն: Կողմերը պայմանավորվել են մինչեւ 2011թ. գազի սակագնի փոփոխությունը համաձայնեցնել քայլ առ քայլ` հաշվի առնելով «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմ» ընկերության 72% բաժնեմասն, ինչպես նաեւ՝ ՀՀ-ի սուբյեկտների համար ապահովել կանխատեսելիություն եւ մատչելիություն: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ նավթավերամշակման գործարանի կառուցման շուրջ բանակցություններին, ինչպես նաեւ՝ «Գազպրոմի» կողմից ՀՀ-ի էներգետիկ համակարգում իրականացվող այլ ներդրումային ծրագրերի ընթացքին: