«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ արձանագրվել է ընկերության Կանոնադրական կապիտալի ավելացում, որը ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից գրանցվել է 2008 թվականի ապրիլի 28-ին: Ինչպես հայտնում են ընկերությունից, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Կանոնադրական կապիտալը 28.04.2008թ. դրությամբ կազմում է 278 040 807 288 ՀՀ դրամ, որը բաժանված է 55 314 992 սովորական անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 5 026,5 դրամ անվանական արժեքով: Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի նախարարությանը պատկանում է 63 333 900 000 դրամ գումարի չափով 12 600 000 հատ սովորական անվանական բաժնետոմս, որը կազմում է Կանոնադրական կապիտալի 22,78%-ը: «Գազպրոմ» ԲԲԸ-ին պատկանում է 200 632 707 288 դրամ գումարի չափով 39 914 992 հատ սովորական անվանական բաժնետոմս, որը կազմում է Կանոնադրական կապիտալի 72,16%-ը: «ITERA»-ին պատկանում են 14 074 200 000 դրամ գումարի չափով 2 800 000 հատ սովորական անվանական բաժնետոմսեր, որը կազմում է Կանոնադրական կապիտալի 5,06%-ը»: