Կողոպտել են

18/05/2008

Երեկ առավոտյան «Panorama.am» կայքէջի աշխատակիցները հայտաբերել են, որ գրասենյակը կողոպտվել է. կոտրված է Խորենացու 34 հասցեում գտնվող իրենց գրասենյակի դարպասի կողպեքը եւ սենյակներից մեկի ճաղավանդակը: Կողոպտիչներն իրենց հետ տարել են մի քանի համակարգիչներ, կապի միջոցներ, ձայնագրող եւ լուսանկարող սարքեր, նաեւ այն համակարգիչը, որտեղ պահվել է ողջ արխիվը: «Ուղղակի գողություն է: Հակված չեմ որեւէ բան կարծել: Գնում են քննչական գործողություններ, որի արդյունքում կպարզվի»,- ասել է կայքի խմբագիր Արա Սաղաթելյանը։