«Ընդդիմությունն իշխանության թշնամին չէ. մենք բոլորս հասարակության մի մասն ենք եւ ցանկություն ունենք դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա ասել է նաեւ, որ իրենք մեծ սպասելիքներ ունեն ներկա իշխանությունից, որը, ըստ Զ. Փոստանջյանի, ունի անհրաժեշտ լծակներ` երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու եւ ի նպաստ ժողովրդի օգտագործելու համար: Զ. Փոստանջյանի կարծիքով, կարելի է ներում շնորհել մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված անձանց: Զ Փոստանջյանը հայտարարել է նաեւ, որ խոսակցությունները, թե ընդդիմությունը չի ցանկանում երկխոսել իշխանությունների հետ, իրականությանը չեն համապատասխանում: