Ուզում են խթանել

07/05/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման խնդիրները: «Երկուստեք նշվել է, որ Հայաստանն ունի մեծ ներուժ, որի ճիշտ օգտագործումը կարող է մեծապես խթանել տնտեսության զարգացմանը, այդ թվում` զբոսաշրջության ծավալների ավելացմանը»,- ասված է ՀՀ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության` անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ում «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի գործունեության ընդլայնման հեռանկարին: