ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ «panorama»-ի թղթակցին ասել է, որ այսօր իրենք մայիսմեկյան ավանդական երթ չեն կազմակերպելու, քանի որ Երեւանի քաղաքապետարանը տարբեր պատճառաբանություններով մերժել է երթ անցկացնելու թույլտվություն ստանալու իրենց դիմումը: «Դա պետական տոն է, եւ պետականորեն պետք է մտածեն այդ տոնի մասին, քաղաքապետարանը մեզ թույլտվություն է տվել հավաքվել միայն Շահումյանի արձանի մոտակայքում»,- ասել է նա: