Վերականգնում են

04/05/2008

Հայկական եւ արտասահմանյան կազմակերպությունների ներդրած ավելի քան 10 մլն դոլարի շրջանակներում Արարատի մարզի Սուրենավան գյուղում սկսվել են բիտումի գործարանի վերականգնման աշխատանքները: Գործարանի «Աբիտ» ՍՊ ընկերության տնօրեն Նելլի Ոսկանյանն «Արմենպրեսին» հայտնել է, որ ձեռնարկության հումքը, որը ներկրվելու է Ռոստովի մարզի Վոլգադոնսկ քաղաքից, կմշակեն փորձառու շուրջ 120 սուրենավանցիներ: Ըստ նրա` ժամանակակից տեխնոլոգիայով զինված նոր գործարանն իր տեսակի մեջ եզակի կլինի հարավկովկասյան տարածաշրջանում` տարեկան արտադրելով 44.000 տոննա բիտում եւ բավարարելով Հայաստանում ճանապարհաշինարարական բիտումի առկա պահանջարկը: Ձեռնարկությունը շահագործման կհանձնվի տարեվերջին: