Օգտակար խորհուրդներ

04/05/2008

– Ժողովրդական բժշկությունը՝ որպես խորխաբեր, ցավազրկող ու հանգստացնող միջոց՝ խորհուրդ է տալիս վարունգի թարմ քամած հյութն ու 20:1 հարաբերությամբ մեղրը խմել կես բաժակ` օրը 2-3 անգամ:

– Չհարբելու համար պետք է ոգելից խմիչքներ ընդունելուց առաջ խմել անանուխի հետ եփված կանաչ կամ սեւ թունդ թեյ: Թեյախմությունը կարելի է կրկնել նաեւ գինովանալուց հետո: Հարբածությունն արագ անցնում է:

– Հնդկաստանում կանայք մազերը լվանում են տաք, բայց ցայում՝ սառը ջրով: Այս գործողության իմաստը, ինչպես նշվեց նաեւ վերում, ակտիվացնում է արյան շրջանառությունը, ուստի եւ մազերը ստանում են ուժեղացված սնուցում:

– Տնային պայմաններում եւս կարելի է պատրաստել շամպուն մազերի համար. վերցնել

1 ձվի դեղնուց, 20 գր. բուսական յուղ, 20 գր. կիտրոնի հյութ եւ 4 ճաշի գդալ գազարի հյութ: Այս ամբողջը լավ խառնել եւ լվանալ մազերը: Այն շատ լավ սնուցում է մազերը: