Քըրքորյանը` «Ֆորդում»

30/04/2008

Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ 170 միլիոն դոլար է առաջարկում «Ֆորդ» ընկերությանը (Ford Motor Co.) 20 միլիոն բաժնետոմսերի համար: Գործարքը կայանալու դեպքում, ինչպես նշում է «CNNMoney.com» ինտերնետային պարբերականը, այս ամիս ավելի վաղ «Ֆորդի» 100 միլիոն բաժնետոմս ձեռք բերած միլիարդատիրոջ բաժնեմասը կանցնի 5 տոկոսից: Քըրքորյանի ներդրումային ընկերությունը` «Թրասինդան», երեկ հայտարարել է, որ առաջարկում է 8,5 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց: Ըստ գործող կարգի, ներդրողը պիտի հրապարակայնորեն հայտարարի բաժնետոմսերը գնելու մասին` եթե գործարքից հետո նրա բաժնեմասն անցնում է 5 տոկոսից:

Հիշեցնենք, որ «Թրասինդան» «Ֆորդի» բաժնետոմսերը սկսել է գնել ապրիլի 2-ից: